Ծրագիրը նպատակ ունի Ինստիտուտի սենյակներից մեկը որպես արվեստանոց 6 ամիս ժամկետով տրամադրել արվեստագետի, ով այն կօգտագործի ստեղծագործական ընթացիկ նախագիծն ավարտին հասցնելու նպատակով: Ինստիտուտն արվեստագետներին տրամադրում է աշխատանքային պայմաններ, գիտական-ստեղծագործական միջավայր ու Ինստիտուտի անդամների հետ համագործակցելու հնարավորություն:
Արվեստանոցին դիմող արվեստագետը ներկայացնում է ստեղծագործական նախագիծ, որի համապատասխանությունն Ինստիտուտի նպատակներին ու առաքելությանը որոշվում է Ինստիտուտի խորհրդի կողմից: Արվեստագետից պահանջվում է արվեստանոցից օգտվելու ընթացքում կազմակերպել առնվազն մեկ հանրային պարապմունք, պրեզենտացիա կամ ցուցադրություն:
Արվեստանոցի ներկայիս հյուրն է Գոռ Ենգոյանը, որը հանդես է գալիս «Հետդ եմ» ծրագրով: