Արվեստի ռեզիդենսին ութշաբաթյա ռեզիդենսի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հայաստանյան արվեստագետներին փորձառել Նյու Յորքի արվեստի դաշտն ու երկու շաբաթ տևողությամբ այցի ընթացքում շփվել այլ արվեստագետների հետ։ Հայաստան վերադարձին մասնակիցը ծրագրի մնացած վեց շաբաթը կշարունակի Հովհաննիսյան ինստիտուտում։ Այս ընթացքում արվեստագետը կարող է ստեղծագործել, կենտրոնանալ հետազոտական պրոցեսի կամ այլ հարակից աշխատանքի վրա։
Ծրագիրը հոգում է ընտրված արվեստագետի ճանապարհածախսը, Նյու Յորքում նրա կեցությունը, ինչպես նաև տրամադրում է օրապահիկ։ Մասնակից արվեստագետը կայցելի թանգարաններ, ցուցասրահներ, արվեստանոցներ, արվեստի տոնավաճառներ, կմասնակցի բանախոսությունների և այլ արվեստային միջոցառումների։
Ծրագիրը մշակվել և իրականացվում է Նյու Յորքում գործող Ադամյան-Հովսեփյան կուրատորական պրակտիկայի (ATAMIAN HOVSEPIAN Curatorial Practice) կողմից Ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ծրագրի հայտարարությունը տե՛ս ստորև հղումով