Ապրող գրադարան ծրագրով նախատեսվում է ակտիվացնել Հովհաննիսյան գրադարանը՝ որպես կենդանի գիտական մտքի շրջանառման միջավայր։ Ընթացիկ հետազոտական աշխատանքների հանրային քննարկումները, ընթերցումներն ու Հովհաննիսյան ինստիտուտի հրատարակած գրքերի շուրջ բանախոսությունները միտված են առավել տեսանելի դարձնել գիտական աշխատանքի և գրադարանի ու արխիվների միջև անհրաժեշտ ու հետաքրքրական կապը։
Ծրագիրն ապահովում է գրադարանում առկա գրքերի հանրային մատչելիությունը, հայաստանյան ընթերցողին առնչակցում ժամանակակից համաշխարհային գիտական միտքին, հանրահռչակում և պահպանում հայ գրական ժառանգությունը, ներդնում արխիվային նյութերի հետ հարաբերվելու նոր մշակույթ։ Գրադարանի՝ իբրև գիտական-մշակութային միջավայրի կայացման ճանապարհին կարևորվում է թե՛ կայացած մասնագետների և թե՛ հատկապես երիտասարդ հետազոտողների ու ուսանողների անմիջական ներգրավվածությունը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: