Արվեստի ստուդիա

 

Հովհաննիսյան ինստիտուտի գործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում գիտակահետազոտական աշխատանքի ու արվեստային պրակտիկաների միջև կապը: Հավատարիմ մշակույթն ու գիտությունը զարգացնելու իր առաքելությանը, արվեստի ու գիտական միջավայրերի միջև կապի ամպրապնդմանը, Ինստիտուտն ընդլայնում է գործունեության իր դաշտը` արվեստի ստուդիա բաժնի միջոցով խրախուսելով մշակույթի ու արվեստի կրթության տարածումը պատանիների ու երիտասարդների շրջանում, արվեստագետների համար աշխատանքային պայմանների ապահովումն ու հետազոտական հենքով արվեստային ցուցահանդեսների կազմակերումը: Արվեստի ստուդիայի գործունեությունն իրականացվում է Մշակույթ և արդիականացում ծրագրի շրջանակներում, որտեղ արվեստն իր պատմական զարգացմամբ քննվում է որպես հայաստանյան արդիացման գործընթացների կարևոր պայման ու գործորդ:

Կարևորելով երիտասարդների ու պատանիների մոտ ստեղծագործական երևակայության զարգացումը, տեղական ու համաշխարհային արվեստի կոթողների հետ ծանոթությունն ու արվեստն առօրյայի մեջ տեսնելու և ըմբռնելու կարևորությունը՝ Ինստիտիուտը ձեռնարկում է արվեստի տարածման ու խրախուսման բազմակողմանի ծրագրեր: Որպես հումանիտար հետազոտություններ խրախուսող գիտական հաստատություն` Ինստիտուտը կարևորում է ոչ միայն պատմաքննական գիտության մշակույթի ներդրումը երիտասարդ հետազոտողների շրջանում, այլ նաև գիտության հանրայնացումը կրթական եղանակներով, մշակութային ու արվեստի կրթության առանցքային դերը մարդու համընդհանուր զարգացման գործում: 

 

Ստուդիայի ներկայիս ծրագրերն են.

«Արվեստը երեխաների համար» գրքերի շարք
Ռեզիդենսի
Ի՞նչ է պատմում լուսանկարը
Ցուցասրահ
Արվեստանոց

Հետազոտական ցուցահանդեսներ