Հետազոտական ցուցահանդես
մայիսի 29 – հուլիսի 29, 2015
Թարգմանությունը հաճախ կապված է կարիքի հետ, որն ի հայտ է եկել «ես»-ի և «ուրիշ»-ի միջև առկա խզումից: Հարաբերվելու հարցը թարգմանության հարց է: Ե՞րբ է արվեստագետը թարգմանություն անում՝ որպես արվեստային արարք. երբ կա խզման հետ աշխատելու իրադրություն։ Վիգեն Թադևոսյանը թարգմանիչ արվեստագետ է: Նրա արվեստային հիմնական խնդիրը «ինքնա-ճանաչումն» է, իսկ թարգմանությունը՝ ինքնաճանաչման հասնելու հիմնական եղանակ: Թարգմանության կարիքն այժմ էլ կենսական է: Այս ցուցահանդեսը միտված է դիտարկել արվեստագետի արարքը մեկ խնդրի՝ թարգմանության անկյան տակ և շեշտ դնել այն պահի վրա, երբ արվեստագետը դառնում է թարգմանիչ, իսկ թարգմանությունը՝ արվեստագետի արարք։
Ցուցահանդեսն առաջինն է Ակումբի (The Club) 2015 թվականին վերաբացված ցուցասրահում: Ցուցահանդեսների շարքն իրականացվում է Ակումբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ցուցահանդեսի գործընկեր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ:
Ցուցահանդեսի համադրողներն են Աննա Ժամակոչյանը և Նարէ Սահակյանը: