Հետազոտական ցուցահանդես
մարտի 11 – հունիսի 2, 2016
Ցուցահանդեսը փորձ է ի հայտ բերել «3-րդ հարկ» շարժման համար կարևոր՝ հարաբերությունների, հղումների և հասկացությունների մի հյուսվածք, որը բյուրեղացված է ինքնաձևակերպման սկզբնական մի դրվագի որոշ շերտերում: Այդ դրվագը վերաբերում է 1980-1990-ականների Հայաստանի ժամանակակից արվեստը բնորոշող՝ «համաստեղծական արվեստ» հղացքի առաջացմանը, մի դրվագ, որին առնչվող նյութերից էլ հենց կազմված է ցուցադրանքը:
Ի՞նչ է համաստեղծական արվեստը ցուցահանդեսը երրորդն է Ակումբի (The Club) 2015 թվականին վերաբացված ցուցասրահում: Հետազոտական ցուցահանդեսների շարքն իրականացվում է Ակումբի (The Club) նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Ցուցահանդեսի համադրող՝ Նարէ Սահակյան: