Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագիծ

 

Հովհաննիսյան ինստիտուտը նախաձեռնել է հայության արդիականացման գործընթացների ուսումնասիրության երկարաժամկետ հետազոտական նախագիծ: Նախագիծն իբրև ելակետ ունի հայերի պարագայում քաղաքականության՝ որպես ըղձական գործունեության պատմականորեն ձևավորված ըմբռնումը, որի արդյունքում պաշտոնական քաղաքականություններն ավանդաբար բարձր լարման մեջ են հայտնվել պայմանադրորեն ժառանգված մշակութային այն դրվածքի հետ, որով ապրել է հայ ժողովրդի մեծամասնությունն առօրյա կյանքում: Այս ներըմբռնումը հայ քաղաքական մտքի Աշոտ Հովհաննիսյանի ուսումնասիրությունների կարևոր արդյունքներից է, որից մեկնելով նախագիծը ուշադրություն է հրավիրում քաղաքավարության և տնավարության միջև գոյացած հայաստանյան հակասությունների իրական դինամիկայի վրա, երբ բարքն ու պետությունը, օջախն ու օրենքը, կենցաղն ու ծրագրային քաղաքականությունները, արյունակցական կապերն ու քաղաքացիական հարաբերությունները լարված փոխհարաբերոթւյան մեջ են։ Նախագծի նպատակն է բազմագիտակարգ (multidisciplinary) հետազոտությունների միջոցով ուսումնասիրել բնույթով արդիական այս լարման պայմաններն ու առանձնահատկությունները, առնչություններն ու կապերը, փոխակերպումներն ու զարգացումները: Հետազոտությունների արդյունքները հասանելի կլինեն հանրությանը տարբեր ձևաչափերով՝ գիտաժողովներից ու սեմինարներից, մինչև առցանց ու տպագիր հրապարակումներ:

Նախագծի կայքը` modernities.am