Հետարդիական կացությունը և նրա քննադատները

Կազմեց, ծանոթագրեց և վերջաբանը գրեց Վարդան Ազատյանը
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2023
ISBN 978-9939-9176-8-9

 

Հովհաննիսյան ինստիտուտն արդիացման հարցերն ուսումնասիրելու համատեքստում լույս ընծայեց Հետարդիական կացությունը և նրա քննադատները ժողովածուն: Գիրքը կազմել և ծանոթագրել է Վարդան Ազատյանը, որը նաև հատորի վերջադիր հետազոտության հեղինակն է: Ժամանակակից արևմտյան մտքի դասականների այս ընտրանին ամփոփում է ներկայի փիլիսոփայական գնահատման և փիլիսոփայական մտքի այժմեության շուրջ արևմտյան հեղինակների բանավեճերը։ Ֆրեդրիկ Ջեյմսոնի և Ռիչարդ Ռորթիի տեքստերն անդրադառնում են «հետարդիական կացության»՝ Յուրգեն Հաբերմասի և Ժան-Ֆրանսուա Լիոտարի հեղինակավոր վերլուծություններին: Այս հատորը կարելի է ուղեկցող հատորը համարել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» շրջանակում վերջերս լույս տեսած՝ Ժան-Ֆրանսուա Լիոտարի Հետարդիական կացություն գրքի: 

Գիրքը հասանելի է Երևանի գրադարաններում և գրախանութներում: