Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 1

Մարկ Նշանեան
Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2015
ISBN 978-9939-816-84-5

Ժամանակակից սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի Պատկեր, պատում, պատմութիւն երկհատոր աշխատությունը փիլիսոփայական ուսումնասիրություն է՝ նվիրված ժամանակակից մտքի համար ուշագրավ հիշյալ երեք խնդիրներին: Ուսումնասիրությունը վերաբերում է 20-րդ դարի ֆրանսիացի և սփյուռքահայ հեղինակներ Մորիս Բլանշոյի, Ժորժ Բատայի, Գրիգոր Պըլտեանի, Զապէլ Եսայեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու գրություններին: Երկհատորյակի կիզակետում է վկայի՝ ինքն իր մահը որպես վկա վկայելու հնարավորության հարցը: Նշանաենը՝ այս հարցին հետամուտ, առաջարկում է վկայի մի երևութաբանություն՝ առաջադրելով, որ վկան, զուրկ սուբյեկտիվությունից, այլ բան չէ, քան ինքն իր պատկերը:

Գրքի առաջին հատորը նվիրված է Մորիս Բլանշոյի և Ժորժ Բատայի գրական և փիլիսոփայական ստեղծագործությանը, որը Նշանեանը դիտարկում է վերապրողի և պատկերի փոխհարաբերության հարցի տեսակետից: Նշանեանը նաև կենտրոնանում է այս երկու հեղինակների հարաբերության վրա՝ ցույց տալով, որ վերջիններիս պարագայում վերապրողի և պատկերի փոխհարաբերության շուրջ աշխատանքը ծավալվում էր «փիլիսոփայական բարեկամության» մի մթնոլորտում:

Գիրքը լույս է տեսել Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության աջակցությամբ: Երկհատորյակը հասանելի է Երևանի գրադարաններում ու գրախանութներում: