Դիվան նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հովհաննիսյան ինստիտուտի տրամադրության տակ գտվող գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի հիմնադիր վարիչ Արսեն Տերտերյանի (1882-1953) անձնական արխիվի մի մասի համակարգման և թվայնացման աշխատանքները: Արխիվը ներառում է Տերտերյանի առանձին ձեռագիր նոթեր ու գրառումներ, հանդեսներում ու թերթերում հրատարակված որոշ նյութեր: Այս նյութերը հայ ռեալիստական գրական մտքի առաջին ուսումնասիրությունների խմորման պատմության հետաքրքիր փաստեր են, և դրանք կարող են օգտակար լինել այս հարցերի ուսումնասիրությամբ հետաքրքրվող հետազոտողներին:




