Վաչե Սարգսյանի արխիվ

Դիվան նախագիծ

 

Հովհաննիսյան ինստիտուտի Դիվան նախագծի շրջանակներում իրականացվում են խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի (1923-1987 թթ.) արխիվի համակարգման և թվայնացման աշխատանքները: Արխիվի հիմնական մասը կազմում են ստալինյան աքսորից հետո հեղինակի միակ մեծ գործի` Ակեղդամա անտիպ վեպի մի քանի տարբերակները, նամակները, վեպի մասին գրված գրականագիտական կարծիքները, ամսագրային ոչ մեծ ծավալ կազմող նյութերը, հեղինակի ուսանողական տարիների տետրերը և գրառումները: Սարգսյանի արխիվը հնարավորություն է՝ ուսումնասիրելու աքսորի փորձառության և գրականության բարդ փոխհարաբերությունը, հետստալինյան Խորհրդային Հայաստանում աքսորյալ գրողի դրությունն ու նրա ազգային-անկախական բաղձանքները: