Հովհաննիսյան սեմինարներ

 

Հովհաննիսյան ինստիտուտի ամենամսյա Հովհաննիսյան սեմինարներ շարքը հրավիրում է տեղացի ու միջազգային մասնագետների` ներկայացնելու իրենց ընթացիկ հետազոտական թեմաներն ու մեթոդական խնդիրները հումանիտար տարբեր գիտակարգերում: Շեշտը հատկապես դրվում է Սփյուռքի գիտնականների հետ համագործակցության վրա: Գիտական հետազոտությունների հանրայնացումը անհրաժեշտ է մի կողմից` քննադակական մասնագիտական կարծիքի շնորհիվ աճող գիտնականի, մյուս կողմից` ունկնդրի կրթության համար: Սեմինարների ծրագիրը` որպես հետազոտությունների հանրայնացման հարթակ կնպաստի նաև հետազոտողների միջև համագործակցությանը և կապերի զարգացմանը, ինչպես նաև կունենա առավել լայն կրթական գործառույթ: Լինելով հանրային և շարունակական՝ բանախոսությունների շարքը կօգնի ձևավորել արվեստի, գրականության, պատմագիտության ու փիլիսոփայության մասին խորհելու, քննադատական մտքի մշակույթ։ Ծրագիրը գալիս է որոշ չափով լրացնելու բուհերում արվեստի, պատմագիտության ու փիլիսոփայության առարկաների դասավանդման թերացումները, որոնք հազվադեպ են առնչվում մի կողմից` տեղային իրականության, իսկ մյուս կողմից` միջազգային արդիական խոսույթների խոր ու քննական ըմբռնման հետ: Ծրագրի նպատակն է նաև ամրապնդել սերունդների միջև կապերն ու արծարծել գիտական սերնդափոխության խնդիրները:

2021 թվականից ծրագիրը իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական օժանդակությամբ։

 

Բանախոսություններ՝

Սիրանուշ Դվոյան, «Աշխատանքը` հնարամտություն և կեղծակերպում»
Ապրիլի 13, 2023

 

Անժելա Հարությունյան, «Ժամանակակից արվեստն ընդդեմ խորհրդային արդիության»
Օգոստոսի 2, 2022

 

Ժիրայր Մալխասեան, «Զավեն Պիպեռյան` մեծամասնական հասարակության և ճնշված փոքրամասնության մտավորականը»
Հունիսի 21, 2022 

 

Համլետ Պետրոսյան, «Ինչպես հաղթել. աշխարհիկ պատկերաքանդակն Արցախի խաչքարերում»
Դեկտեմբերի 23, 2021

 

Նանոր Գպրանեան, «Կայսրութիւն, հպատակութիւն, եւ «հայ-թուրք հարցը»»
Հոկտեմբեր 22, 2021

 

Լևոն Աբրահամյան, «Հայկական ազգ-պետությո՞ւն, թե՞ ընտանիք-պետություն»
Հունիսի 30, 2021

 

Ժիրայր Լիպարիտեան, «Մկրտիչ Խրիմյանի տեղը մեր քաղաքական մտքի պատմության մեջ»
Մայիսի 30, 2021

 

Ժիրայր Լիպարիտեան, «Ի՞նչն էր յեղափոխական Օսմանեան կայսրութեան մէջ գործող հայ յեղափոխական կուսակցութիւններու պարագային»
Նոյեմբերի 18, 2019

 

Գրիգոր Պըլտեան, «Ֆրանսահայ վէպը եւ Զարեհ Որբունի»
Նոյեմբերի 5, 2019

 

Վարդան Ազատյան, ««Ո՞վ է այս Վինքելմանը»․ գեղագիտական անտիկա և արդիական հայեր», մաս I
Նոյեմբերի 28, 2018

 

Վարդան Ազատյան, ««Ո՞վ է այս Վինքելմանը»․ գեղագիտական անտիկա և արդիական հայեր», մաս II
Դեկտեմբերի 4, 2018

 

Ստեֆան Քրիստենսեն, «Արվեստ և քաղաքականություն․ երևութաբանական հայացք», մաս I
Հոկտեմբերի 24, 2018

 

Ստեֆան Քրիստենսեն, «Արվեստ և քաղաքականություն․ երևութաբանական հայացք», մաս II
Հոկտեմբերի 26, 2018