Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 2

Մարկ Նշանեան
Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016
ISBN 978-9939-816-96-8

 

Ժամանակակից սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի Պատկեր, պատում, պատմութիւն երկհատոր աշխատությունը փիլիսոփայական ուսումնասիրություն է՝ նվիրված ժամանակակից մտքի համար ուշագրավ հիշյալ երեք խնդիրներին: Ուսումնասիրությունը վերաբերում է 20-րդ դարի ֆրանսիացի և սփյուռքահայ հեղինակներ Մորիս Բլանշոյի, Ժորժ Բատայի, Զապէլ Եսայեանի, Գրիգոր Պըլտեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու գրություններին: Երկհատորյակի կիզակետում է վկայի՝ ինքն իր մահը որպես վկա վկայելու հնարավորության հարցը: Նշանաենը՝ այս հարցին հետամուտ, առաջարկում է վկայի մի երևութաբանություն՝ առաջադրելով, որ վկան, զուրկ սուբյեկտիվությունից, այլ բան չէ, քան ինքն իր պատկերը:

Գրքի երկրորդ հատորը նվիրված է արևմտահայ չորս գրողների՝ Զապէլ Եսայեանի, Գրիգոր Պըլտեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու ստեղծագործությանը: Նշանեանը վերջինս դիտարկում է վերապրողի կերպարի, այդ կերպարի շուրջ հարուցված խնդիրների և սրանցում՝ պատկերի հետապնդող ներկայության տեսանկյունից: Վերապրողի և պատկերի շուրջ հայ հեղինակների աշխատանքը, ի տարբերություն առաջին հատորում քննարկված ֆրանսիացի հեղինակների, ծավալվում է ատելության մթնոլորտում․ կնոջ և տղամարդու, գրականության և նկարչության, վերապրողի և վկայի, սերունդների միջև մրցակցության բովում:

Գիրքը լույս է տեսել Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության աջակցությամբ: Երկհատորյակը հասանելի է Երևանի գրադարաններում ու գրախանութներում: