Պատմագիտական հետազոտություններ

Ժիրայր Լիպարիտեան

 

Հովհաննիսյան ինստիտուտը հրատարակության է պատրաստում պատմաբան Ժիրայր Լիպարիտեանի պատմագիտական աշխատությունների ժողովածու: Հատորում տեղ կգտնեն պատմաբանի տպված ու անտիպ նյութերը, որոնք քննականորեն վեր են հանում 19-20-րդ դդ․ հայոց պատմության մի շարք կնճռոտ հարցեր՝ սկսած ազգային-ազատագրական բաղձանքներից ու ազգային կուսակցությունների գործունեությունից, վերջացրած եկեղեցու և քաղաքականության փոխհարաբերության հարցերով: Ժողովածուն ընդգրկում է նաև հասկացության պատմությանն (Begriffsgeschichte) ու պատմագրությանը վերաբերող արժեքավոր հետազոտություններ: Հայերեն ժողովածուն հեղինակի՝ գլխավորապես անգլերեն տեքստերի թարգմանություն է: Հատորը հայ ընթերցողին հնարավորություն կտա պատմաքննական աչքով դիտելու հայության ու Հայաստանի առջև ծառացած մեծ ու փոքր մարտահրավերները: